“Նոր Սերունդ” Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է “Տղաները դառնում են առաջնորդ” առաջնորդության զարգացման ամառային դպրոց 2010 ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան Ժողովրդավարական Հանձնաժողովի փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:
Ծրագրի ընթացքում անցկացվում են առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային և սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ և այլ միջոցառումներ: Ընդամենը 5 օր տևողությամբ դպրոցի առօրյան թույլ է տալիս պատանիներին ճանաչել ոչ միայն միմյանց, այլև շատ բան իմանալ Հայաստանի մասին:
Դպրոցի աշխատանքները ¨ սեմինար դասընթացները մանրակրկիտ մշակվել են “Նոր Սերունդ” ՀԿ-ի, B.R.O. ծրագրի աշխատակազմի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ¨ այլ ՀԿ-ների փորձագետների կողմից:
Եթե Դուք ցանկանում եք մասնակցել “Տղաները դառնում են առաջնորդ-2010” ծրագրին, ապա հայտեր կարող եք ձեռք բերել դիմելով “Նոր Սերունդ” Մանկապատանեկան ¨ երիտասարդական ՀԿ (Հայաստան 3121, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 223/051, Fax 0312 38989, E-mail: ngngo@gyumri.am; newgenerationngo@gmail.com) կամ հանձնել Խաղաղության Կորպուսի Ձեր տարածաշրջանի կամավորին: