Ծրագրի նպատակն է

Ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:

воскресенье, 21 марта 2010 г.

Տղաները դառնում են առաջնորդ- - 2010 - Boys Reaching Out








Նոր ՍերունդՄանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է Տղաները դառնում են առաջնորդառաջնորդության զարգացման ամառային դպրոց 2010 ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան Ժողովրդավարական Հանձնաժողովի փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:

Ծրագրի ընթացքում անցկացվում են առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային և սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ և այլ միջոցառումներ: Ընդամենը 5 օր տևողությամբ դպրոցի առօրյան թույլ է տալիս պատանիներին ճանաչել ոչ միայն միմյանց, այլև շատ բան իմանալ Հայաստանի մասին:

Դպրոցի աշխատանքները ¨ սեմինար դասընթացները մանրակրկիտ մշակվել ենՆոր ՍերունդՀԿ-ի, B.R.O. ծրագրի աշխատակազմի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ¨ այլ ՀԿ-ների փորձագետների կողմից:

Եթե Դուք ցանկանում եք մասնակցելՏղաները դառնում են առաջնորդ-2010” ծրագրին, ապա հայտեր կարող եք ձեռք բերել դիմելով Նոր ՍերունդՄանկապատանեկան ¨ երիտասարդական ՀԿ (Հայաստան 3121, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 223/051, Fax 0312 38989, E-mail: ngngo@gyumri.am; newgenerationngo@gmail.com) կամ հանձնել Խաղաղության Կորպուսի Ձեր տարածաշրջանի կամավորին:


Ծրագրի փորձագետները

Ծրագրի փորձագետները