Ծրագրի նպատակն է

Ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:

пятница, 21 августа 2009 г.

BRO-2009 հակիրճ ինֆորմացիա`

Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան Հասարակայնության Հետ կապերի բաժնի կողմից ֆինանսավորվող «Տղաները դառնում են առաջնորդ-2009» ամառային դպրոց ծրագիրը իրականացվում է «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից:
Այն սկսվել է 2009թ-ի օգոստոսի 1-ից և նպատակն է ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:
Այդ նպատակն իրագործելու համար «Տղաները դառնում են առաջնորդ-2009» ծրագիրը կիրականացնի ժողովրդավարության, առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային և սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ, ինտերակտիվ խաղեր: Ընդամենը 5 օր տ¨ողությամբ դպրոցի առօրյան թույլ է տալիս պատանիներին ճանաչել ոչ միայն միմյանց, այլ¨ շատ բան իմանալ Հայաստանի մասին:
Դպրոցի աշխատանքները և սեմինար դասընթացները մանրակրկիտ մշակվել են «Նոր Սերունդ» ՀԿ-ի BRO ծրագրի աշխատակազմի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների և այլ ՀԿ-ների փորձագետների կողմից:

Նախապատմություն`
BRO ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2002թ-ից: Ծրագրի մշտական համագործակցողներն են եղել ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Հայաստանյան Գրասենյակի կամավորները: Ծրագիրը նախորդ տարիներին ֆինանսավորվել է Կրթությամբ Զարգացման Ակադեմիայի Հայաստանյան գրասենյակի (AED) կողմից ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆոնդերի հաշվին:
Նախորդ ծրագրերի շահառուներն են հանդիսացել ՀՀ մարզերից ընտրված 192 տղա, որոնց հայտերը ճանաչվել էին լավագույնը ներկայացված մոտ 2150 հայտերից:

Վերլուծություն`
Այս տարի BRO 2009 ծրագրին դիմել են 164 երիտասարդ փորձագետներ, որոնցից`
32-ը` ուսանողներ
94-ը` ՀԿ-ների երիտասարդներ
38-ը` ոչ ֆորմալ լիդերներ:

Օգոստոսի 15-ին ավարտվել է պատանինների հայցադիմումների ընդունելությունը: Ամբողջ Հայաստանից ստացվել է 618 դիմում, որից`

Ըստ համայքների (մարդ)`
Երևան քաղաք` 96
Շիրակի մարզ` 128
Արմավիրի մարզ` 32
Արարատ մարզ` 36
Վայոց Ձորի մարզ` 21
Կոտայքի մարզ` 11
Տավուշի մարզ` 72
Լոռու մարզ` 47
Գեղարքունիքի մարզ` 92
Սյունիքի մարզ` 83

Ծրագրային ժամատախտակ`
2009թ. Օգոստոսի 1` ծրագրի սկիզբ
2009թ. Օգոստոսի 5` մասնակիցների և փորձագետների հայտերի տարածում
2009թ. Օգոստոսի 19` հայտերի ընդունմանվերջնաժամկետ
2009թ. Օգոստոսի 22` «Ուսուցանողների ուսուցում» (TOT)
2009թ. Օգոստոսի 24-28` ծրագրի սկիզբ
2009թ. Սեպտեմբերի 30` ծրագրի հաշվետվություն
2009թ. Սեպտեմբերի 31` ծրագրի ավարտ / ծրագրի փակում:

среда, 19 августа 2009 г.

Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց-2009-“Boys Reaching Out” (BRO) leadership development summer school

2009թ. օգոստոս-սեպտեմբեր` իրականացվել է «Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց 2009 ծրագիրը:

ԱՄՆ Դեսպանատան Հասարակայնության Հետ կապերի բաժնի ֆինանսավորմամաբ, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների աջակցությամբ:

Augost - September 2009: Boys Reaching Out (BRO) Summer School will be implemented, with the financial assistance of the USA Embassy Public Affairs Section and by the contribution of USA Peace Corps volunteers.

Ծրագրի փորձագետները

Ծրագրի փորձագետները