Ծրագրի նպատակն է

Ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:

понедельник, 24 мая 2010 г.

TOT – 2010 - Ուսուցանողների Ուսուցում

Ս/թ. Մայիսի 23-ին “Նոր Սերունդ” ՀԿ-ում տեղի ունեցավ “Տղաները Դառնում են Առաջնորդ – 2010” Առաջնորդաության Զարգացման Ամառային Դպրոցի ուսուցանողների ուսուցումը (TOT): TOT-ին մասնակցում էին կազմակերպության կողմից ընտրված 7 հայ և 9 ամերիկացի փորձագետներ, որոնք հանդիսանում են ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորներ:

TOT-ի ընթացքում կազմակերպության և ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանի կողմից ներկայացվեց “Նոր Սերունդ” ՀԿ-ն, ՀԿ-ի գործունեությունը, ՏԴԱ ծրագիրը, նրա պատմությունը: Այնուհետև ծրագրի համակարգողներ Արման Սահակյանը և Ջեք Գարվին ներկայացրեցին ծրագրի առաջիկա անքակտելի օրենքները և կազմակերպության ղեկավարության կողմից պահանջվող պայմանների ապահովման ընթացակարգը:

Ծրագրի մասնակից փորձագետներն ընտրեցին իրենց հետաքրքրող թեմաները և պատրաստվեցին թեմայի ներկայացմանը, որից հետո յուրաքանչյուրը ներկայացրեց իր կողմից պատրաստված թեման: Հարցերի և խորհուրդների միջոցով հղկվեցին և շտկվեցին թեմաներում առկա սխալները, որից հետո փորձագետները հրաժեշտ տվեցին միմյանց արդեն ծրագրի իրականացման վայրում հանդիպելու առաջիկա մտադրությամբ:

------------------------------------------------------------------------------

On the 23rd of May, 2010 the “new generation” NGO held the TOT for the counsellors of “Boys reaching Out -2010” Leadership development Summer School. The advanced selected 7 Armenian and 9 American counselors were participating in the TOT. The American counsellors are the volunteers of Peace Core of USA.

During the TOT the head of the organization and of the project Sergey Gabrielyan presented the “new Generation’ NGO, its activities, BRO project, its background. After that the project coordinators Arman Sahakyan and Jack Garvey the terms and conditions of the upcoming school and the process of ensuring the terms defined by the directors of the organization.

Later the participants selected the topics they wanted to cover during the BRO School and started preparing their presentations after which each made his/her/their presentation on the relevant topics of the School. The feedback and comments helped to correct the mistakes made during the presentations. The participants left with a great aim to meet again…this time already in the place of project implementation…

воскресенье, 21 марта 2010 г.

Տղաները դառնում են առաջնորդ- - 2010 - Boys Reaching Out








Նոր ՍերունդՄանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է Տղաները դառնում են առաջնորդառաջնորդության զարգացման ամառային դպրոց 2010 ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան Ժողովրդավարական Հանձնաժողովի փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:

Ծրագրի ընթացքում անցկացվում են առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային և սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ և այլ միջոցառումներ: Ընդամենը 5 օր տևողությամբ դպրոցի առօրյան թույլ է տալիս պատանիներին ճանաչել ոչ միայն միմյանց, այլև շատ բան իմանալ Հայաստանի մասին:

Դպրոցի աշխատանքները ¨ սեմինար դասընթացները մանրակրկիտ մշակվել ենՆոր ՍերունդՀԿ-ի, B.R.O. ծրագրի աշխատակազմի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ¨ այլ ՀԿ-ների փորձագետների կողմից:

Եթե Դուք ցանկանում եք մասնակցելՏղաները դառնում են առաջնորդ-2010” ծրագրին, ապա հայտեր կարող եք ձեռք բերել դիմելով Նոր ՍերունդՄանկապատանեկան ¨ երիտասարդական ՀԿ (Հայաստան 3121, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 223/051, Fax 0312 38989, E-mail: ngngo@gyumri.am; newgenerationngo@gmail.com) կամ հանձնել Խաղաղության Կորպուսի Ձեր տարածաշրջանի կամավորին:

пятница, 21 августа 2009 г.

BRO-2009 հակիրճ ինֆորմացիա`

Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան Հասարակայնության Հետ կապերի բաժնի կողմից ֆինանսավորվող «Տղաները դառնում են առաջնորդ-2009» ամառային դպրոց ծրագիրը իրականացվում է «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից:
Այն սկսվել է 2009թ-ի օգոստոսի 1-ից և նպատակն է ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:
Այդ նպատակն իրագործելու համար «Տղաները դառնում են առաջնորդ-2009» ծրագիրը կիրականացնի ժողովրդավարության, առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային և սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ, ինտերակտիվ խաղեր: Ընդամենը 5 օր տ¨ողությամբ դպրոցի առօրյան թույլ է տալիս պատանիներին ճանաչել ոչ միայն միմյանց, այլ¨ շատ բան իմանալ Հայաստանի մասին:
Դպրոցի աշխատանքները և սեմինար դասընթացները մանրակրկիտ մշակվել են «Նոր Սերունդ» ՀԿ-ի BRO ծրագրի աշխատակազմի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների և այլ ՀԿ-ների փորձագետների կողմից:

Նախապատմություն`
BRO ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2002թ-ից: Ծրագրի մշտական համագործակցողներն են եղել ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Հայաստանյան Գրասենյակի կամավորները: Ծրագիրը նախորդ տարիներին ֆինանսավորվել է Կրթությամբ Զարգացման Ակադեմիայի Հայաստանյան գրասենյակի (AED) կողմից ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆոնդերի հաշվին:
Նախորդ ծրագրերի շահառուներն են հանդիսացել ՀՀ մարզերից ընտրված 192 տղա, որոնց հայտերը ճանաչվել էին լավագույնը ներկայացված մոտ 2150 հայտերից:

Վերլուծություն`
Այս տարի BRO 2009 ծրագրին դիմել են 164 երիտասարդ փորձագետներ, որոնցից`
32-ը` ուսանողներ
94-ը` ՀԿ-ների երիտասարդներ
38-ը` ոչ ֆորմալ լիդերներ:

Օգոստոսի 15-ին ավարտվել է պատանինների հայցադիմումների ընդունելությունը: Ամբողջ Հայաստանից ստացվել է 618 դիմում, որից`

Ըստ համայքների (մարդ)`
Երևան քաղաք` 96
Շիրակի մարզ` 128
Արմավիրի մարզ` 32
Արարատ մարզ` 36
Վայոց Ձորի մարզ` 21
Կոտայքի մարզ` 11
Տավուշի մարզ` 72
Լոռու մարզ` 47
Գեղարքունիքի մարզ` 92
Սյունիքի մարզ` 83

Ծրագրային ժամատախտակ`
2009թ. Օգոստոսի 1` ծրագրի սկիզբ
2009թ. Օգոստոսի 5` մասնակիցների և փորձագետների հայտերի տարածում
2009թ. Օգոստոսի 19` հայտերի ընդունմանվերջնաժամկետ
2009թ. Օգոստոսի 22` «Ուսուցանողների ուսուցում» (TOT)
2009թ. Օգոստոսի 24-28` ծրագրի սկիզբ
2009թ. Սեպտեմբերի 30` ծրագրի հաշվետվություն
2009թ. Սեպտեմբերի 31` ծրագրի ավարտ / ծրագրի փակում:

среда, 19 августа 2009 г.

Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց-2009-“Boys Reaching Out” (BRO) leadership development summer school

2009թ. օգոստոս-սեպտեմբեր` իրականացվել է «Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց 2009 ծրագիրը:

ԱՄՆ Դեսպանատան Հասարակայնության Հետ կապերի բաժնի ֆինանսավորմամաբ, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների աջակցությամբ:

Augost - September 2009: Boys Reaching Out (BRO) Summer School will be implemented, with the financial assistance of the USA Embassy Public Affairs Section and by the contribution of USA Peace Corps volunteers.

пятница, 1 февраля 2008 г.

Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց-2008-“Boys Reaching Out” (BRO) boys leadership camp

2008թ. ապրիլ-օգոստոս` իրականացվել է «Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց 2008 ծրագիրը:

ԱՄՆ Դեսպանատան Հասարակայնության Հետ կապերի բաժնի ֆինանսավորմամաբ, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների աջակցությամբ:

April-August 2008: Boys Reaching Out (BRO) Summer School will be implemented, with the financial assistance of the USA Embassy Public Affairs Section and by the contribution of USA Peace Corps volunteers (Grant S-AM 100-08-GR-210).

воскресенье, 1 апреля 2007 г.

Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց - 2007 - Boys Leadership Development Summer School

2007թ. ապրիլ-հուլիս` իրականացվել է «Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց 2007 ծրագիրը:

Ամերիկայում Հայկական Համայնքի ֆինանսական նվիրատվության հաշվին:.

суббота, 1 июля 2006 г.

Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց - 2006 - Boys Leadership Development Summer School

2006թ. հունիս-հուլիս` "Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց 2006" ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ` Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Կրթության Զարգացման Ակադեմիան:

2006: “Boys Leadership Development Summer School” /B.R.O./ project was implemented with the help of the US Peace Corps. Financed by AED through USAID funds

Ծրագրի փորձագետները

Ծրագրի փորձագետները