Ծրագրի նպատակն է

Ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:

пятница, 21 августа 2009 г.

BRO-2009 հակիրճ ինֆորմացիա`

Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան Հասարակայնության Հետ կապերի բաժնի կողմից ֆինանսավորվող «Տղաները դառնում են առաջնորդ-2009» ամառային դպրոց ծրագիրը իրականացվում է «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից:
Այն սկսվել է 2009թ-ի օգոստոսի 1-ից և նպատակն է ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:
Այդ նպատակն իրագործելու համար «Տղաները դառնում են առաջնորդ-2009» ծրագիրը կիրականացնի ժողովրդավարության, առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային և սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ, ինտերակտիվ խաղեր: Ընդամենը 5 օր տ¨ողությամբ դպրոցի առօրյան թույլ է տալիս պատանիներին ճանաչել ոչ միայն միմյանց, այլ¨ շատ բան իմանալ Հայաստանի մասին:
Դպրոցի աշխատանքները և սեմինար դասընթացները մանրակրկիտ մշակվել են «Նոր Սերունդ» ՀԿ-ի BRO ծրագրի աշխատակազմի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների և այլ ՀԿ-ների փորձագետների կողմից:

Նախապատմություն`
BRO ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2002թ-ից: Ծրագրի մշտական համագործակցողներն են եղել ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Հայաստանյան Գրասենյակի կամավորները: Ծրագիրը նախորդ տարիներին ֆինանսավորվել է Կրթությամբ Զարգացման Ակադեմիայի Հայաստանյան գրասենյակի (AED) կողմից ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆոնդերի հաշվին:
Նախորդ ծրագրերի շահառուներն են հանդիսացել ՀՀ մարզերից ընտրված 192 տղա, որոնց հայտերը ճանաչվել էին լավագույնը ներկայացված մոտ 2150 հայտերից:

Վերլուծություն`
Այս տարի BRO 2009 ծրագրին դիմել են 164 երիտասարդ փորձագետներ, որոնցից`
32-ը` ուսանողներ
94-ը` ՀԿ-ների երիտասարդներ
38-ը` ոչ ֆորմալ լիդերներ:

Օգոստոսի 15-ին ավարտվել է պատանինների հայցադիմումների ընդունելությունը: Ամբողջ Հայաստանից ստացվել է 618 դիմում, որից`

Ըստ համայքների (մարդ)`
Երևան քաղաք` 96
Շիրակի մարզ` 128
Արմավիրի մարզ` 32
Արարատ մարզ` 36
Վայոց Ձորի մարզ` 21
Կոտայքի մարզ` 11
Տավուշի մարզ` 72
Լոռու մարզ` 47
Գեղարքունիքի մարզ` 92
Սյունիքի մարզ` 83

Ծրագրային ժամատախտակ`
2009թ. Օգոստոսի 1` ծրագրի սկիզբ
2009թ. Օգոստոսի 5` մասնակիցների և փորձագետների հայտերի տարածում
2009թ. Օգոստոսի 19` հայտերի ընդունմանվերջնաժամկետ
2009թ. Օգոստոսի 22` «Ուսուցանողների ուսուցում» (TOT)
2009թ. Օգոստոսի 24-28` ծրագրի սկիզբ
2009թ. Սեպտեմբերի 30` ծրագրի հաշվետվություն
2009թ. Սեպտեմբերի 31` ծրագրի ավարտ / ծրագրի փակում:

Комментариев нет:

Отправить комментарий


Ծրագրի փորձագետները

Ծրագրի փորձագետները